Ադրբեջանը նեղսրտում է ճշմարտությունից. Բաքուն մտածում է ԱՄՆ հետ հարաբերությունները խզելու մասին![]() 24 դեկտեմբերի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի փոխնախագահ Ռովշան Ռզաևն առաջարկել է խզել հարաբերություններն ԱՄՆ հետ մի շարք ոլորտներում, այդ թվում, դադարեցնել մասնակցությունն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) և Աֆղանստանում գործողություններին և արգելել ռազմական նշանակության ամերիկյան բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով: Ադրբեջանի միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» օրինագիծը: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ տարբեր կառույցներ «փորձում են իրենց ազդեցությունը պահպանել Ադրբեջանում, միջամտելով նրա ներքին ու արտաքին քաղաքականությանը, մշտական ճնշում գործադրելով երկրի վրա, միակողմանի և կանխակալ դիրքորոշում ունենալով մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում»: Փաստաթղթում ասվում է, որ «ԱՄՆ ներսում ընթացող բացասական գործընթացները, ինչպես նաև այդ երկրի հավակնությունը համաշխարհային հեգեմոնիայի, ստիպում են Ադրբեջանին վերանայել համագործակցությունն ու տարիներ շարունակ ձևավորված երկկողմ հարաբերությունները: Օրինագծում, մասնավորապես առաջարկվում է խորհուրդ տալ կառավարությանը քննարկել բոլոր կապերի կասեցման հարցը, առաջարկներ նախապատրաստել առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության դադարեցման մասին, համապատասխան գործընթաց սկսել` նպատակ ունենալով հետ կանչել ԱՄՆ-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից: Այս փաստաթուղթը յուրօրինակ «պատասխան է» ԱՄՆ Կոնգրեսում դեկտեմբերի 16-ին ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծին, որի հեղինակն է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը: Թեև դեռևս հայտնի չէ, թե երբ է օրինագիծը քննարկվելու, կամ քննարկվելու է արդյոք, գրում է «Ռոսբալտը»: Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ: Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել: Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում: Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |