ԱՊԼ ԱԳ նախարարները կքննարկեն թուրքական զորքի ներկայությունն Իրաքում24 դեկտեմբերի 2015 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ԱԳՆ ղեկավարները Կահիրեում արտահերթ նիստ են գումարում` քննարկելու համար թուրքական զորքերի ներկայությունն Իրաքում: Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ: «Արտահերթ նիստը, որը գումարվել է Իրաքի խնդրանքով, կմեկնարկի դեկտեմբերի 24-ին տեղի ժամանակով 14:00-ին»,-հայտնել են ՌԻԱ Նովոստի գործակալությանը ԱՊԼ քարտուղարությունում: Իրաքի ԱԳՆ-ն և ՊՆ-ն թուրքական զորքի ներխուժումն անվանել են «թշնամական գործողություն»: Խոսքը մոտ 150 զինծառայողի մասին է: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը շարունակելու է Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա ճամբարից թուրքական զորքերի դուրսբերումը, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նշել է, որ Բաշիքայի զորակազմի մի մասը տեղափոխվել է այլ շրջան, և իրաքյան կառավարությունը դրական է գնահատել այդ որոշումը: Սակայն դրան հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ թուրքական ռազմական ներկայությունն Իրաքում կպահպանվի մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրումը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում դուրս բերելով թուրքական զորքն Իրաքի տարածքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |