Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության ընդունմանը11 դեկտեմբերի 2006 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Նախնական արդյուքների համաձայն, ԼՂՀ-ում անցած հանրաքվեին հանրապետության Սահմանդրությանը կողմ են քվեարկել ընտրողների 98,58 տոկոսը: Կիրակի կայացած հանրաքվեի նախնական արդյունքները Ստեփանակերտում հայտարարել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը:Սահմանարդության նախագծի դեմ քվերակածների ձայները կազմում են 0,7 տոկոս: հանրաքվեին մասնակցել է 87,02 տոկոսը, նշել է հանձնախմբի նախագահը: 2005 թվականի մարտին ընդունված Լեռնային Ղարաբաղի «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, վերջնական արդյունքների ամփոփման համար հանրաքվեի ավարտից հետո երեք օր է տրվում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունումը «միայն դրական ազդեցություն կունենա կարգավորման գործընթացի վրա»: Նրա կարծիքով, սահմանադրական հանրաքվեն «լրիվ համապաստախանում է բանակցային գործընթացի տրամանաբնությանը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ Սահմանադրության նախագծում, որը ներկայացվել էր հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կոչվում է ինքնիշխան, ժողովրդավարական պետություն: Հանրաքվեի ընթացքին հետեւում էին միջազգային դիտորներ ու լրագրողներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |