«Ջերմուկ Գրուպ»-ը արտոնություն կստանա և 10,5 մլրդ դրամ կներդնի

«Ջերմուկ Գրուպ»-ը արտոնություն կստանա և 10,5 մլրդ դրամ կներդնի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը տրամադրել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ «Ջերմուկ Գրուպ»-ը հանդիսանում է հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է: Միաժամանակ ընկերության արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ:

«Ընկերությունը ծրագրի շրջանակում կներդնի 10,5 մլրդ դրամ, իսկ տարեկան կտա 26 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի», - ասել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Համաձայն ՀՀ կառավարության 2014-ի մարտի 27-ի թիվ 442-Ն որոշմամբ հաստատված 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 168-րդ կետի 1-ին ենթակետի՝ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը հանդիսանում է գերակա ոլորտ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---