Հայերն ու քրդերը Լոս Անջելեսում բողոքել են թուրք փաստաբանի սպանության դեմ24 դեկտեմբերի 2015 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայ և քուրդ ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` թուրք փաստաբան և իրավապաշտպան Թահիր Էլչիի սպանության դեմ: Էլչին Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահն էր: Իրավաբանին սպանել են նոյեմբերի 28-ին ելույթից հետո, որտեղ նա քննադատել է թուրքական բանակի և ոստիկանության հատուկ գործողությունները երկրի արևելյան շրջաններում: Բողոքի ակցիան կազմակերպել էին Լոս Անջելեսի Քրդական համերաշխության կոմիտեն և Հայ երիտասարդների դաշինքը: Ինչպես հայտնել է The Armenian Weekly-ին, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության ենթարկել հանցագործությունը կատարողին, ինչպես նաև ապահովել 2007-ին սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի, ինչպես նաև ազգային հողի վրա այլ հանցագործությունների թափանցիկ քննությունը: Ցուցարարները պահանջել են նաև դադարեցնել աջակցությունը Սիրիայի զինյալ խմբավորումներին, կասեցնել բռնությունը քրդաբնակ քաղաքներում և ՔԱԿ ճամբարների ռմբակոծությունները: Ցուցարարները պահանջել են նաև ԱՄՆ կառավարությունից դադարեցնել զենքի առաքումը Թուրքիա և հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից: Photo. Reuters Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |