Ղարաբաղի հանրաքվեի ժամանակ պահպանվել են բոլոր միջազգային չափանիշները11 դեկտեմբերի 2006 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Մենք հետեւել ենք Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հայ-հունական Մեխման գյուղում անցնող հանրաքվեին: Քվեարկությունը շատ պատշաճ էր անցնում, ընտրատեղամասերում կարգուկանոն էր պահպանվում, ընտրողների ցուցակները տեսանելի վայրում էին կախված, կային բոլոր անհրաժեշտ տարրերն ու գրականությունը: Դիտորները կարող էին իրենց հայեցողությամբ այցելել ընտրատեղամասերից ցանկացածը»,- հայտարարել է իտալացի իրավապաշտպան, LIDLIP կազմակերպության նախագահ Լուչանո Արդեզին, ով մասնակցում էր ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեին` որպես միջազգային դիտորդ: Լուչանո Արդեզին հայտարարել է, որ «մի խոսքով, պահպանվում էին բոլոր միջազգային չափանիշերը. քվեարկությունը ազատ էր եւ թափանցիկ, իսկ հանրաքվեն, ընդհանուր առմամբ, լեգիտիմ էր»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, «հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում ոչ մեկի դեմ ուղղված չէր, հանուն ազատության եւ ժողովդրավարության էր»: «Լեռնային Ղարաբաղի ժաղովուրդը իր կամքը ազատ արտահայտելու իրավունք ունի. յուրաքնաչյուր ժողովուրդ ինքնորոշվելու իրավունք ունի: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախության եւ Հայաստանի հետ վերամիավորվելու Լեռնային Ղարաբաղի իրավունքը»,- նշել է Լուչանո Արդեզին: Իտալացի դիտորդը նաեւ հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի վերաբերյալ իր կարծիքը կհասցնի Իտալիայի կառավարությանն ու ՄԱԿ-ին, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |