$750.000 USAID-ից՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը![]() 24 դեկտեմբերի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման գործակալության միջև 2013-ի սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը ծրագրի վերաբերյալ» համաձայնագրին: Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը (ՕՀՀՌԻ) ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու 2015-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրել մինչև $750.000-ի ֆինանսական օժանդակություն՝ փորձագիտական հանձնախումբ ձևավորելու և տեխնիկական կարողություններ ձեռք բերելու համար: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |