Թերի Դեւիս. «Հանրաքվեն Ղարաբաղում չի կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից»

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեն «չի կարող իրավական հիմք ունենալ»: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, «այն չի կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից, եւ որեւէ հետեւանք չի ունենա»: Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը կարող է լինել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Ցանկացած որոշման ընդունման դեպքում պետք է հարգվեն մարդու իրավունքները, եւ, եթե նմանատիպ որոշումը հանվի հանրային քննարկման, քվեարկությունը պետք է ազատ, արդար եւ բաց լինի բոլորի համար: Խնդրի կարգավորման համար հիմնական պատախանատուները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարություններն են, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է ԵԽ մտնելիս»,- հայտարարել է Թերի Դեւիսը, հայտնում է ԵԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---