Ֆրանսիական ՊՍԺ-ն Մխիթարյանին տարեկան €7 մլն է առաջարկում![]() 24 դեկտեմբերի 2015 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին Bild-ին հղումով գրում է Championat.com-ը: Ակումբը պատրաստ է Մխիթարյանին տարեկան 7 մլն եվրո վճարել: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017-ը: Միաժամանակ, դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |