Ա. Ղուկասյան. Խաղաղությունը Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի անկախությունն է11 դեկտեմբերի 2006 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ժողովդրավարությունը Լեռնային Ղարաբաղի համար պատմական հնարավորություն է հանդիսանում: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: «Եթե մենք ցանկանում ենք ճանաչված լինել միջազգային հանրության կողմից, ապա պետք է կարողանանք ժողովրդավարական պետություն կառուցել: Հուսով եմ, որ աշխարհը կտեսնի, կհասկանա, ու կգիտակցի այն` ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Ա. Ղուկասյանը:Նա հիշեցրել է 90-ականները, երբ հանրապետությունում չկար ոչ ջուր, ոչ գազ, ոչ լույս, երբ Ղարաբաղը ռմբակոծում էին, եւ այդ պայմաններում ԼՂՀ-ն հանրաքվե անցկացրեց եւ հանդես եկավ հանուն անկախության: «Մենք ստեղծողներ ենք, ոչ թե կործանողներ, այդ պատճառով եւ հաղթանակ տարանք պատերազմում: Մեզ հաջողվեց պետություն ստեղծել, վերացնել պատերազմի հետեւանքները, վերականգնել այն հույսը, որով մենք սկսում էին Շարժումը: Ես լրիվ համոզված եմ նրանում, որ ոչ ոք Ղարաբաղում չի կասկածում ընտրված ուղու ճշտության մեջ»,- նշել է ԼՂՀ նախագահը: Ըստ պետության ղեկավարի, խաղաղությունը տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի անկախությունն է: Իսկ ցանկացած այլ ճանապարհ տանում է դեպի պատերազմ, եւ միջազգային հանրությունն արդեն սկսել է դա գիտակցել, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Լեռնային Ղարաբաղում դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվե է անցել ԼՂՀ Սահնադրության նախագծի ընդունման նպատակով: Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, հասարակական պետություն է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |