Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարան կկառուցվի![]() 24 դեկտեմբերի 2015 - 22:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ի նիստում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշում է ընդունել: Որոշման հիմնավորումում նշվում է, որ ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 16.8 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 102.2 մլն ՀՀ դրամը՝ սարքավորումներ ձեռք բերելու համար: Կառուցվելիք գործարանում կներդրվեն իրանական արտադրության ժամանակակից սարքավորումներ: Արդեն 2016 թվականին ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 100 մլն դրամի արտադրանք, որի մի մասը կիրացնի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 150 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016 թվականին կկազմի 200 հազար, 2017 թվականին՝ 220 հազար, 2018 թվականին՝ 250 հազար դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |