Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ընդունել է խաղընկերոջ ներողությունը![]() 25 դեկտեմբերի 2015 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն ընդունել է իր վրացի խաղընկեր Գայոզա Նիգալիձեի ներողությունը։ Վրացի շախմատիստը 3 տարով որակազրկվել է խարդախ խաղի համար, Chess-news.ru-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան։ 2015-ի ապրիլին ՖԻԴԵ–ի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ Նիգալիձեն երեք տարով որակազարկվել է և զրկվել գրոսմայստերի կոչումից։ Նա «բռնվել» է Տիգրան Պետրոսյանի հետ խաղում հեռախոսի օգնությամբ հուշում օգտագործելու մեջ։ Մինչև 2018-ի սեպտեմբերի 5–ը չի կարողանա խաղալ հաշվարկվող մրցաշարերում, ինչպես նաև չի կարողանա լինել մրցավար, կազմակերպիչ կամ ներկայացնել շախմատի ֆեդերացիան։ Նիգալիձեն ներողություն է խնդրել, և հայ շախմատիստը հրապարակայնորեն վերջ է դրել այդ թեմային։ «Գայոզ, ներում եմ քեզ, քանի որ յուրաքանչյուրս կարող է սխալվել։ Եվ կարծում եմ, որ մարդուն պետք է հնարավորություն տալ, բայց եթե նա գիտակցել է իր սխալը։ Քո նամակից հետո կարծում եմ, որ դու գիտակցել ես։ Բայց շախմատում, ինչպես և կյանքում, կան կանոններ, որոնք պետք է պահպանել։ Կարծում եմ նաև, որ պետք է որակազարկվես արարքիդ համար», - ասվում է հաղորդման մեջ։ Նիգալիձեի` միջազգային վարպետի կոչումը կպահպանվի` հաշվի առնելով նրա զղջումն ու մեղքի ընդունումը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |