Reuters. ԻՊ-ն թույլատրել է հանել գերիների օրգանները![]() 25 դեկտեմբերի 2015 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին թույլատրվել է գերիների օրգանները հանել փոխպատվաստման համար, հայտնում է Reuters գործակալությունը: Համապատասխան փաստաթուղթն ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հայտնաբերել էին Սիրիայի արևելյան հատվածում ընթացիկ տարվա մայիսին: Reuters-ը սակայն չի կարող ինքնուրույն պարզել, արդյոք իր մոտ հայտնված փաստաթուղթն իրական է: «Անհավատի կյանքն ու օրգանները հարգանքի արժանի չեն, դրանք կարելի է խլել անպատիժ»,-ասվում է փաստաթղթում, որը ֆաթվա է` կրոնական բնույթի կարգադրություն: Ըստ թիվ 68 ֆաթվայի գերու օրգանները կարելի է օգտագործել, նույնիսկ եթե դա կհանգեցնի նրա մահվան: Ինչպես նշել է գործակալությունը, «փաստաթուղթը չի ապացուցում այն փաստը, որ ԻՊ գրոհայինները զբաղվում են գերիների օրգանների ապօրինի հատմամբ և վաճառքով», սակայն այն «կրոնական հիմնավորում է տալիս անհավատների օրգաններն օգտագործելու հնարավորություն համար»: Ըստ ամերիկացի պաշտոնյաների, գրությունները, որոնք առգրավվել են Սիրիայի արևելքում, թույլ են տվել ԱՄՆ կառավարությանը հասկանալ, թե ինչպես է ԻՊ-ն կազմակերպված, ինչպես է գործում, ինչպես է միջոցներ հավաքում և օրենքներ ստեղծում իր հետևորդների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |