Վրաստանի վարչապետի պաշտոնին հավակնում է Գեորգի Կվիրիկաշվիլին25 դեկտեմբերի 2015 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ: «Մենք 4 թեկնածու ունեինք, բայց կանգ առանք Կվիրիկաշվիլիի վրա: Վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում կներկայացնի Գեորգի Կվիրիկաշվիլիին»,-հայտարարել է Վոլսկին Վրաստանի Հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Դեկտեմբերի 24-ին խորհրդարանական մեծամասնության շրջանում խորհրդատվությունների արդյունքում մենք համաձայնեցրել ենք Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը»,-հայտարարել է մեծամասնության առաջնորդ Զվիադ Կվաչանտիրաձեն: Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը: Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին պաշտոնապես կհայտարարի, թե ով է ընտրվել որպես վարչապետի թեկնածու, հետո առաջարկը կներկայացվի նախագահին, իսկ վերջինս պետք է հավանություն տա թեկնածությանը: Որից հետո վարչապետի պաշտոնի թեկնածուն պետք է ներկայացնի խորհրդարանին նախարարների կաբինետի նոր կազմը և իր ծրագիրը, իսկ օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ իր վստահության քվեն պետք է հայտնի: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |