Վերահաստատել է Առէկսիմբանկի Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համապատասխանությունը ISO27001:2013 -ին25 դեկտեմբերի 2015 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO27001:2013 միջազգային ստանդարտներին և շնորհել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Հավաստագիրը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը: Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ` Սամվել Զարգարյանի խոսքերով` Առէկսիմբանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: «ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը, - առանձնացրեց Ս. Զարգարյանը: «ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը»: 2012թ. Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 27001:2005 հավաստագրում Տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել է նաև ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշան» Որակի կառավարման ոլորտում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |