Վրաստանը նախադրյալներ չի տեսնում ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար25 դեկտեմբերի 2015 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս նախադրյալներ չի տեսնում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Այս փուլում մենք չենք դիտարկում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Այդ հարցը կարող է հայտնվել օրակարգում, եթե լուրջ քայլեր ձեռնարկվեն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման ուղղությամբ»,-ասել է Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այս մեկնաբանությունն արվել էր ի պատասխան ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարության, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ: Դեկտեմբերի 23-ին ՌԴ-ն պարզեցրեց մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը Վրաստանի քաղաքացիների համար և հայտարարեց, որ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ առանց վիզաների ռեժիմին: Մուտքի արտոնագրերի ռեժիմը սահմանվեց Վրաստանի և ՌԴ միջև 2000 թ.: 2008-ին Հարավային Օսեթիայում ռազմական հակամարտությունից հետո Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |