Հալեպի գավառում 5 բնակավայր է ազատագրվել գրոհայիններից![]() 25 դեկտեմբերի 2015 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերը նախահարձակ գործողություններ են իրականացնում և առավելագույն հաջողության են հասել Հալեպի, Լաթաքիայի գավառներում և Դամասկոսի արվարձանում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Սիրիայի բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ հսկողություն է սահմանել Լաթաքիայի գավառի կարևոր Ջեբել Նոբա բարձունքում և ազատագրել է գրոհայիններից Քեփիր բնակավայրը: «Լաթաքիա գավառում սիրիական բանակի գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ են իրականացրել հյուսիսային և արևելյան ուղղություններում: Հսկողություն է հաստատվել Ջեբել Նովա բարձունքում»,-ասել է Ռուդսկոյը: Հալեպի գառավում վերջին շաբաթում 5 բնակավայր է ազատագրվել: Մասնավորապես, այս գավառում կառավարական ուժերն ընդլայնել են անվտանգության գոտին Քվայրիս օդանավակայանի շուրջ և զարգացնում են հարձակումն Իդլիբի ուղղությամբ: Բացի այդ, սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ սեղմում է շրջափակման օղակը Դամասկոսի արվարձաններում: «Դամասկոսի մատույցներում կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Մարջ-Սուլթան բնակավայրում և շարունակում են նախահարձակ գործողությունները` սեղմելով շրջափակման օղակը ապօրինի զինված կազմավորումների շուրջ Նաշաբաի, Նուլա, Դումա, Զիբիդին ուղղություններով»,-ասել է Ռուդսկոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |