ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում սկսվել է տնտեսական ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման աշխատանքային խմբի առաջին նիստը: ԱՊՀ գործադիր կոմիտեի ազատ առեւտրի գոտու բաժանմունքի փոխտնօրեն Վասիլի Գրինչիայի խոսքերով` նիստում Համագործակցության երկրների ներկայացուցիչները փոխանակվելու են առաջարկություններով, որոնք առնչվում են տնտեսական ոլորտում ինտեգրման գործընթացների զարգացմանը եւ փոխգործակցությանը: Աշխատանքային խումբը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հանձնարարությամբ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---