Բաբայան. Պատերազմի դեպքում բանակցելու ենք Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ25 դեկտեմբերի 2015 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդն ամեն կերպ խախտում է հրադադարի ռեժիմը սահմաններում, և ահաբեկչությունը սահմաններում շարունակվելու է, բայց միշտ ստանում է և ստանալու է համարժեք պատասխան: Այս մասին է ԼՂՀ հայտարարել նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հայաստանի պաշտպանական գերատեսչության դիրքորոշման հստակեցմանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին հայտարարել էր. «Սա պատերազմ է։ Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»: Ըստ Բաբայանի, խնդիրն այն է, որ չլինեն լայնածավալ պատերազմական գործողություններ: «Ես ավելի քան համոզված եմ, որ մենք ի վիճակի ենք խաղաղությունը պահպանել, դա նաև ակնհայտ է: ՀՀ նախագահը ևս իր պատրաստակամությունն է հայտնել հարցի խաղաղ կարգավորման համար: Բայց հայկական կողմերը կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե նրա համար, որ թույլ են կամ վախենում են, այլ մենք անցել ենք պատերազմի միջով և չենք ցանկանում, որ այդ զրկանքները մեր ժողովուրդը կրկին տանի: Աստված մի արասցե, բայց եթե պատերազմ լինի, ապա բանակցային գործընթացն այս անգամ ընթանալու է ոչ թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, այլ Ադրբեջանի կապիտուլյացիայի պայմանների շուրջ»: Բաբայանը նկատել է, որ Արցախում մնում են այն համոզմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ աշխատանք է տարել խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից: Միաժամանակ նա նշել է. «Ժամանակն է, որպեսզի ավելի հասցեական հայտարարություններ հնչեն: Ավելին՝ հայտարարությունները հռետորաբանությունից գործնական փուլի անցնեն, Ադրբեջանն էլ պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ իրականացնում է: Քանի այդ մեխանիզմները մշակված չեն, չեն գործելու, Ադրբեջանն ավելի հանդուգն է խախտելու հրադադարի ռեժիմը: Ճիշտ է, Ադրբեջանը չի համարձակվի լայնածավալ պատերազմ սկսել, բայց, այնուհանդերձ, միջազգային հանրությունը պիտի ավելի կոնկրետ քայլերի դիմի՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը»: Նախագահների հանդիպման ընթացքում, դրան հաջորդած բոլոր օրերին ադրբեջանական կողմը զերծ չմնաց սադրանքներից, Բաբայանի կարծիքով՝ պետք է որոշակի «մեսիջ» լինի հենց միջազգային հանրության համար: Վերջին երկու օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |