Վրաստանի նախագահը հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում25 դեկտեմբերի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: «Այս օրերին ես հաստատել եմ և վարչապետի հրաժարականը և նոր վարչապետի թեկնածությունը: Այժմ խորհրդարանի հերթն է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին, Gazeta.ru-ին հղումովգրում է Panorama.am-ը: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ: Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականին հետևում է կառավարության բոլոր անդամների լիազորությունների դադարումը, և նրանք դառնում են ժամանակավոր պաշտոնակատար: Վրաստանի նախագահը յոթ օրվա ընթացքում պիտի ներկայացնի խորհրդարանին մեծամասնության հետ համաձայնեցված վարչապետի թեկնածուին, որն, իր հերթին, պիտի ներկայացնի կառավարության նոր անդամներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |