Ռուս օդաչուները փորձարկում են «Էրեբունի»-ում տեղակայված նոր ռազմական ուղղաթիռները![]() 26 դեկտեմբերի 2015 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում ավարտվել են ՌԴ Կրասնոդարի մարզից տեղափոխված ռազմական ուղղաթիռների հավաքման աշխատանքները և իրականացվում են առաջին փորձնական թռիչքները: Թռիչքների ժամանակ Մի-24 հարվածայն ուղղաթիռների օդաչուները կենտրոնանալու են թռիչքի, վայրէջքի, 100-1500 մ բարձրության վրա տարբեր արագությամբ թռիչքների վրա: Պարզ եղանակի և բարդ օդերևութաբանական պայմաններում օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատների աշխատանքը տարբեր աստիճանի ծանրաբեռնվածության պայմաններում: Փորձնական թռիչքները կտևեն 2 ամիս: 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։ 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |