Է. Մախչուպյան. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման պաշտոնական ճանապարհը հայտնվել է փակուղում

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմանի հարաբերությունների զարգացման վրա դրական ազդեցություն կունենա երկու երկրների ՈԿԿ, ինչպես նաեւ ընդիմադիր ուժերի համագործակցությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է Տնտեսական եւ հասարակական հետազոտությունների թուրքական հիմնադրամի (TESEV) ժողովրդավարության ծրագրերի ղեկավար, Zaman թերթի մեկնաբան Էտյեն Մախչուպյանը: Նրա խոսքերով, ժողովրդավարության զարգացումը Հայաստանում եւ Թուրքիայում կարող է լավ խթան դառնալ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար:



Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման պաշտոնական ճանապարհը հայտնվել է փակուղում եւ այլընտրանքային ուղին հարաբերությունների զարգացումն է ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների միջոցով: «Քաղաքացիական հասարակության կայացումը անհրաժեշտ է եվրաինտեգրման ձգտող երկու երկրների զարգացման համար»,- ընդգծել է Մախչուպյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---