Bild. «Բորուսիան» կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ26 դեկտեմբերի 2015 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրն իր ակումբի հետ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017-ը: Կողմերը սկզբունքային համաձայնության են հանգել համաձայնագրի երկարաձգման հարցում, Bild-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 տուրում արդեն 6 գոլ է խփել (2 անգամ ավելի, քան անցած ամբողջ մրցաշրջանում) և կատարել 11 գոլային փոխանցում (ընդամենը 1-ով է զիջում Դուգլաս Կոստային): Սպասվում է, որ պայմանագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն Ամանորից հետո: Դեկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Ակումբը պատրաստ է Մխիթարյանին տարեկան 7 մլն եվրո վճարել: Միաժամանակ, դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է: Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել Սեփական բնակարան ունենալը փոխել է Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Կիրանցի վարչական ղեկավար․ Սեփականաշնորհված 57 տարածք է անցել Ադրբեջանին Նա նշել է, որ նորակառույց դպրոցը վտանգավոր տեղում է, դժվար թե երեխաները կարողանան սեպտեմբերին այնտեղ հաճախել Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ |