ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է երեքի26 դեկտեմբերի 2015 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռոստովում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է երեք հայ: Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2114» մակնիշի т377ЕЦ61 և м599ЦМ57 պետհամարանիշներով և «Մազդա» մակնիշի х181МО61 պետհամարանիշով ավտոմեքենաները: Ավելի վաղ հաղորդվում էր զոհված երկու հայի մասին: Զոհված Սարգիս Խաչատրյանը (1991) և Ստեփան Կոստանյանը (1970)ՀՀ քաղաքացիներ են: Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։ ՀՀ քաղաքացի Մարկոս Պապյանը ձախ ազդրի կոտրվածքով հոսպիտալացվել է Սալսկայի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |