Սահմանամերձ Բերքաբերում բարելավվել է ջրամատակարարման համակարգը![]() 28 դեկտեմբերի 2015 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում՝ բարելավվել է Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ջրամատակարարման համակարգը: Ուղիղ գծով հակառակորդի դիրքերից 500 մետր հեռավորության վրա գտնվող գյուղում՝ ջրի խնդիրը տարիների պատմություն է ունեցել: Խորհրդային ժամանակներից գործող ջրամատակարարման համակարգը տարիների շահագործումից ամբողջությամբ քայքայվել էր: Հոսակորուստների և վնասված խողովակաշարերից ներթափանցող աղբի պատճառով՝ բնակիչներին մատակարարվող ջուրն օգտագործման ենթակա չի եղել: Իրավիճակի բարդ հետևանքներն առավելապես զգալի են ձմռան ամիսներին: Ընթացիկ տարում Բերքաբերի ջրամատակարարման խնդիրը լուծվել է: Եռակողմ համագործակցության արդյունքում՝ վերակառուցվել և ցանկապատվել է գետային ջրընդունիչը: Տեղադրվել են նոր փականներ: Կառուցվել և ջրընդունիչից մինչև օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) է հասցվել 6550 մետր երկարությամբ ջրատարը, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում 2014-2015թթ. ընթացքում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |