Թուրքիայում սպանվել է ԻՊ հանցագործությունների մասին ֆիլմ նկարահանող լրագրողը![]() 28 դեկտեմբերի 2015 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Թուրքիայում սպանվել է Սիրիացի ընդդիմադիր լրագրող և վավերագրող Նաջի ալ Ջերֆը: Սպանությունը տեղի է ունեցել Գազիանտեպ քաղաքում` Սիրիայի սահմանից ոչ հեռու: Այդ տեղեկությունը Twitter-ում հաստատել է Raqa Is Being Slaughtered Silently («Ռաքքան անաղմուկ սպանվում է») իրավապաշտպան խումբը, որի հետ համագործակցել է Ալ Ջերֆը: Լրագրողն աշխատում էր «Իսլամական պետության» հանցագործությունների մասին պատմող փաստագրական ֆիլմի վրա: Նա արդեն մի քանի ֆիլմ ուներ նկարահանած սիրիական պատերազմի մասին: Ալ Ջերֆը նաև Hentah թերթի գլխավոր խմբագիրն էր: Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում սիրիացի ընդդիմադիրներ են սպանվում: Հոկտեմբերին ԻՊ դեմ հանդես եկող 2 ակտիվիստ սպանվեց թուրքական Շանլիուրֆայում, որը նույնպես Սիրիային մոտ է գտնվում, հայտնում է Lenta.ru-ն: Դեկտեմբերի 18-ին ԻՊ ղեկավարներն արգելեցին իրենց մարտիկներին հեռուստացույց դիտել` զերծ պահելու համար նրանց արտերկրի հեռուստաալիքների տեղեկատվությունից: Նրանց արգելվել է նաև վերանորոգել, վաճառել կամ գնել հեռուստացույց: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |