2016-ի հունվարի 8-ն աշխատանքային է լինելու

2016-ի հունվարի 8-ն աշխատանքային է լինելու

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ 2016-իհունվարի 8-ը, որը ուրբաթ է, աշխատանքային է լինելու:

«Անգամ մենք հունվարի 4-ին որոշ նախարարների հետ աշխատելու ենք: Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին դիմում եմ, հորդորում, որ հետևի շուկայի գներին, որ որևէ ոտնձգություն չլինի մեր քաղաքացիների հանդեպ»,-ասել է վարչապետը, հայտնում է «Ա1+»-ը:

2015-ին հայաստանցիները հանգստանում էին մինչև հունվարի 11-ը ներառյալ, ինչը դժգոհությունների առիթ էր տվել:

2015-ի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվել էին 2014-ի դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Դրա վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում էր կայացրել:

Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում էր այն հանգամանքով, որ հունվարի 6-ին՝ երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը՝ հունվարի 7-ը՝ Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը հունվարի 12-ն էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---