Ամանորին առողջապահության նախարարության թեժ գիծ կգործի, մետրոն կաշխատի այլ գրաֆիկով![]() 29 դեկտեմբերի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, առողջապահության նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություն` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություն է իրականացվելու նաև պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ամանօրյա հերթապահություն է սահմանվել նաև հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների: Բոլոր` հիվանդանոցային և ամբուլատոր -պոլիկլինիկական հաստատություններում, որպես պատասխանատու, տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները: Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010) 52 88 72: Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Դեկտեմբերի 31-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը կաշխատի ոչ սովորական գրաֆիկով` մինչև գիշերը ժամը 02:00-ն: Այդ մասին տեղեկացրել է մետրոպոլիտենի կարգավար Հայկուշ Պետրոսյանը, հայտնում է Panorama.am-ը: «Այդ օրը կաշխատենք արտակարգ գրաֆիկով` մինչև ժամը 2-ը», -ասել է նա: Նրա խոսքով, մյուս օրերին մետրոպոլիտենը կաշխատի ինչպես միշտ` մինչև ժամը 23:00-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |