Վարչապետն ամփոփում է. 2015-ին կարևորագույն 3 իրադարձություն է եղել![]() 29 դեկտեմբերի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության հրավիրած արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով անցնող տարին, առանձնացրել է երեք կարևորագույն իրադարձություն: «Առաջինը` տնտեսական աճն է: Թեև Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, սակայն ռեսուրսների և ջանքերի կենտրոնացմամբ, կառավարության վստահ և ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններն և ապահովել տնտեսական աճ»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Վարչապետը նշել է, որ 2015-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 3%, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցները և փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում՝ բացասական տնտեսական աճի ցուցանիշներ: «Աճ կա արդյունաբերությունում` 4,6%, գյուղատնտեսությունում` 11,6%, ծառայությունների ոլորտում՝ 3%: Գնաճի ցուցանիշը 2014-I համեմատ կազմել է 1,9%, միջին գնաճը՝ 4,1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձն աճել է 8,5%-ով: Ուզում եմ ընդգծել, որ սա եղել է Ռուսաստանի ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, տրանսֆերտների մոտ $500 միլիոնով անկման պարագայում»,-տեղեկացրել է Աբրահամյանը: Երկրորդ կարևորագույն նվաճումը վարչապետը համարել է Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրա, անկասկած հիմք է հանդիսանալու հայրենիքի բարեկեցության և կայուն զարգացման համար: Վարչապետը նշել է նաև, որ 2015-ին ՀՀ ԵՏՄ կազմում է: «Մեր արտահանումն ունի համեմատաբար կայուն դինամիկա և ավելի լայն աշխարհագրություն: Թեև տասն ամիսների արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել են մոտ մեկ քառորդով, ընդհանուր արտահանումն ունի երկու տոկոսանոց անկում, մեր կողմից կատարված վերլուծությունները միանշանակ վկայում են, որ միանալով ԵՏՄ-ին, ՀՀ-ն հնարավորություն ստացավ մեղմել արտահանման նվազումը», - նկատել է Աբրահամյանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ն սկսեց լայնածավալ բանակցություններ ԵՄ-ի հետ, որի ժամանակ քննարկվել են ոչ միայն քաղաքական, այլ նաև բազմաթիվ տնտեսական հարցեր: Աբրահամյանի խոսքով՝ որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու հայտարարում է, որ Կառարությունը գործադրում է իր բոլոր ջանքերը տնտեսական աճի ավելացման, երկրի պաշտպանության մեծացման և ժողովրդի բարեկեցության համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |