«Հյուսիս-հարավ» ճանապարհի առաջին հատվածը բացվել է29 դեկտեմբերի 2015 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին մեկնել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ճանապարհի առաջին (տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ նորակառույց հատվածի բացման արարողությանը: Արարողության մասնակիցները նույն վայրում ուղիղ հեռարձակմամբ հետևել են նաև ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ հատվածի զուգահեռ բացման արարողությանը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին: Հանրապետության համար ռազմավարական նշանակության կարևոր այդ ճանապարհի՝ երկկողմանի երթևեկությամբ առաջին հատվածի բացումից հետո, ծրագրի պատասխանատուները նախագահին զեկուցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրի ընթացքի և առաջիկա զարգացումների մասին: Նույն օրը ՀՀ նախագահը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին: «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը 1965-ից շահագործվող «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդն է, պատասխանատուների հավաստմամբ, արդիականացման արդյունքում հագեցվել է ժամանակակից սարքավորումներով: Բուժման, ախտորոշման և նորագույն ծառայությունների ներդրման, բարձրորակ կադրերով համալրման շնորհիվ կենտրոնում բժշկական օգնության և սպասարկման ծավալներն աճել են, ինչին զուգահեռ ավելացել է կենտրոնի աշխատողների թվաքանակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |