Ա. Կրիլով. Ղարաբաղի չմասնակցելը բանակցություններին լրիվ անհեթեթ է12 դեկտեմբերի 2006 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս չի կարգավորվի, իսկ Ղարաբաղի ընդգրկումը Ադրբեջանի կազմում քիչ հավանական է, կարելի է ասել, գրեթե անհնար է: Նման կարծիք է հայտնել Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի դիտորդներից մեկը` քաղաքագետ, ՌԳԱ համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը: Նրա խոսքերով, միջազգային միջնորդների ներկա ջանքերը նախօրոք անհաջողության են մատնված, որովհետեւ նրանք համապատասխան չափով հաշվի չեն առնում Լեռնային Ղարաբաղի տրամադրությունը եւ ցանկությունը: Ինչպես գտնում է Ա. Կրիլովը, այստեղ մեծ խնդիր կա նրանում, որ ձեւաչափում գոյություն ունեցող ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին, «եւ դա լրիվ անհեթեթ է»: «Առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության բանակցային գործընթացին հարցը չի կարող վերջնական կարգավորում ստանալ: Որքան շուտ խաղաղ բանակցություններ վերադառնա Լեռնային Ղարաբաղը, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի խոսել խաղաղ գործընթացի առաջխաղացման մասին»,- նշել է ռուս քաղաքագետը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |