EAFJD-ն գտնում է, որ ԵՄ-ն պետք է ավելի խիստ որոշում ընդուներ Թուրքիայի հարցով

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը (EAFJD) գտնում է, որ Եվրամիության արտգործնախարարների որոշումը` Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները մասնակիորեն սառեցնելու վերաբերյալ, պետք է ավելի խիստ լիներ: «Հայկական լոբբիստական կազմակերպությունը համոզված է, որ Թուրքիան պետք է պատժվեր նաեւ մարդու իրավունքների ոտնահարման, փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի հետ սահմանները փակ պահելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար»,- ասվում է AP հաղորդագրության մեջ: Իր հերթին, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հիլդա Չոբոյանն ընդգծել է, որ Եվրամիության անդամ երկրների որոշումը էլ ավելի է խճողել Թուրքիայի հետ հարաբերությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---