Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման նոր ժամկետներ են սահմանվել![]() 29 դեկտեմբերի 2015 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017-ի հունվարի 1-ը, իսկ 2014-ի արդյունքներով 10մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող, 2015-ի արդյունքներով 10 մլն դրամից մինչև 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար՝ 2016-ի մայիսի 1-ը: Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ: Նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն 2016-ի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ կառավարության սահմանած կարգով: Նախագծի ընդունման դեպքում կհաստատվի ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ-ապրանքագրի ձևը, որը հնարավորություն կտա հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս գրել էլեկտրոնային եղանակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |