Սասունյանն Ադրբեջանի հակաամերիկյան ծիծաղելի ու վիրավորական օրինագծի մասին30 դեկտեմբերի 2015 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարան ներկայացված օրինագծին, որը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևին: Հոդվածում մասնավորապես ասվում է. Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել: Առաջարկված ադրբեջանական օրինագիծը հակադարձ քայլ է ԱՄՆ Կոնգրեսի թիվ 4264 բանաձևի դեմ («2015 թ. Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ»), որը ներկայացվել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական ՙՔրիս Սմիթի կողմից դեկտեմբերի 16-ին՝ կոչ անելով մուտքի արտոնագիր չտրամադրել Ադրբեջանի ղեկավարներին, նրանց բիզնես գործընկերներին, ինչպես նաև անվտանգության և իրավապահ մարմիններին: Բանաձևը նաև պահանջում է կրճատել ամերիկյան տնտեսական և էներգետիկ նախագծերը Ադրբեջանի հետ: Կոնգրեսական Սմիթը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ լրագրողներին, ընդդիմադիր առաջնորդներին և իրավապաշտպաններին ազատազրկելու, կեղծ ընտրություններ անցկացնելու և կրոնական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար: Կոնգրեսական Սմիթի նախաձեռնությանը հակադարձելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիսի) Իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը դեկտեմբերի 24-ին համարձակորեն շտապեց առաջարկել իր պատասխան օրինագիծը, որով. 1) Թույլ չի տրվում մուտք գործել Ադրբեջան՝ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին և նրանց ընտանիքի անդամներին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին, որոնք ներգրավված են Ադրբեջանը վարկաբեկելու գործում, Հայկական սփյուռքի հետ համագործակցող քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք «արատավոր արշավ են վարում Ադրբեջանի դեմ», ամերիկացիներին, որոնք «հսկայական միջոցներ են վաստակել ամերիկյան իշխանությունների հետ համագործակցելով», քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են Հայկական սփյուռքի և լոբբիստական խմբերի աջակցությամբ, անձանց, որոնք կեղծել են ԱՄՆ-ի ընտրությունները, և վերջապես նրանց, որոնք «դեմ են եղել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի վավերացմանը»... 2) Դադարեցվում են բոլոր գործարար կապերը ադրբեջանական և ամերիկյան ընկերությունների միջև. 3) Արգելվում են ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի իրականացումը Ադրբեջանում և փակվում են նրանց բանկային հաշիվները, դադարեցվում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանում, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի կողմից, և վերջ է դրվում ամեն տեսակ «համագործակցությանը Միացյալ Նահանգների հետ՝ առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում», ադրբեջանական զորքերը դուրս են բերվում համատեղ ռազմական գործողություններից Աֆղանստանում, արգելվում է ամերիկյան ռազմական և քաղաքացիական ապրանքների անցումը Ադրբեջանի տարածքով, և հեռացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի ԱՄՆ համանախագահը: Անհավատալիորեն, առաջարկված ադրբեջանական օրինագիծը հանձնարարում է Միացյալ Նահանգներին էական բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնել հետևյալ ոլորտներում, նախքան Ադրբեջանի կողմից սահմանված պատժամիջոցները վերացնելը. 1) Մարդու իրավունքների խախտումներ, ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացության և իսլամաֆոբիայի դրսևորումներ և անմարդկային վերաբերմունք բանտարկյալների նկատմամբ. 2) Անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների դեմ. 3) Խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներ և ԱՄՆ քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի խախտումներ. 4) Կոռուպցիա և լոբբիստական գործունեություն. 5) Համատարած ընտրակեղծիքներ. 6) Միջամտություն օտարերկրյա պետությունների ներքին գործերին. 7) Զրպարտություն և արատավորման արշավ Ադրբեջանի Հանրապետության դեմ. 8) Աներկբա դիրքորոշում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային իրավունքի համապատասխան, պատժամիջոցներ ագրեսոր երկրի [Հայաստան] նկատմամբ, և ոչ մի կապ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ»: Ադրբեջանի առաջարկած օրինագծի ծավալուն տեքստում Միացյալ Նահանգների կառավարությունը մեղադրվում է բազում խախտումների համար, ինչպիսիք են. 1) ՄԱԿ-ի մարդու իրավունքների 16 պայմանագրերից 12-ի վավերացումից հրաժարում. 2) Աճող ռասայական և կրոնական խտրականություն, այլատյացություն և իսլամաֆոբիա. «Ժողովրդի գրեթե 50 տոկոսի սպանություն ոստիկանության կողմից, Նյու Յորքում ձերբակալված և սպանված անձանց 70 տոկոսը սևամորթ է, իսկ 20-29 տարեկան սևամորթ անձանց մեկ երրորդը գտնվում է բանտերում». 3) Ցեղասպանություն Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի դեմ, որի հետևանքով սպանվեցին «ավելի քան երեք միլիոն ամերիկացի հնդկացիներ». 4) «Ավելի քան 12 միլիոն ստրուկների» ներմուծում Աֆրիկայից. 5) Խոսքի և մամուլի ազատության խախտումներ, հետախուզական գործակալությունների ապօրինի ներխուժումներ մարդկանց անձնական կյանք, համատարած գաղտնալսում և հալածանք, իսկ «ոստիկանության հարձակումները ու լրագրողների ձերբակալությունները սովորական երևույթ են դարձել Միացյալ Նահանգներում». 6) «Իրավական կոռուպցիա և լոբբինգ». միայն 2015 թ. առաջին ամիսների ընթացքում 2320 քրեական գործ է հարուցվել կաշառակերության մեղադրանքով տարբեր մակարդակի պաշտոնյաների նկատմամբ. 7) Համատարած կեղծիքներ ԱՄՆ ընտրություններում. 8) «Միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին՝ ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարություն հաստատելու պատրվակով». 9) Աջակցություն «անջատողական ռեժիմներին», ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Թեև ճիշտ է, Միացյալ Նահանգներում ժողովրդավարական համակարգը կատարյալ չէ, սակայն երբ աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական վարչակարգերից մեկի խորհրդարանն է քննադատում ամերիկյան կառավարությանը և նրա թերությունները, խիստ ծիծաղելի է և վիրավորական... Քանի որ Ադրբեջանը ԱՄՆ-ի կարիքը ավելի շատ է զգում, քան ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի, ապա հուսով ենք, որ Ադրբեջանի խորհրդարանը արագորեն կընդունի առաջարկված օրինագիծը և կխզի բոլոր կապերը Միացյալ Նահանգների հետ: Բարի ազատում... Հիմա ամերիկացիներն ավելի մեծ ուրախությամբ կնշեն Ամանորը...,, ասվում է հոդվածում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |