Վրաստանի նոր կառավարությունը՝ Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ![]() 30 դեկտեմբերի 2015 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ և կառավարության նոր ծրագրին։ Նոր կառավարության օգտին քվեարկել է 86 պատգամավոր, իսկ 28-ը եղել են դեմ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը։ Նոր կառավարությանը չի պաշտպանել խորհրդարանական ընդդիմությունը, միասնական ազգային շարժումը և Ազատ դեմոկրատները։ Դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ: Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը: Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականին հետևում է կառավարության բոլոր անդամների լիազորությունների դադարումը, և նրանք դառնում են ժամանակավոր պաշտոնակատար: Վրաստանի նախագահը յոթ օրվա ընթացքում պիտի ներկայացնի խորհրդարանին մեծամասնության հետ համաձայնեցված վարչապետի թեկնածուին, որն, իր հերթին, պիտի ներկայացնի կառավարության նոր անդամներին: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |