Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը նշում է իր 100-ամյակը12 դեկտեմբերի 2006 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայկական սփյուռքը մեր ժողովրդի կենսական տարածքն ընդարձակելու միջոց է, մեր մշակութային հարստությունը բազմապատկելու եւ իմացությունը միմյանց փոխանցելու օղակ, ամուր հենարան տնտեսական եւ քաղաքական ներդրումների համար, որոնցով նա կարող է մասնակցել մեր երկրի եւ ժողովրդի զարթոնքին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով Փարիզում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 100-ամյակին նվիրված միջոցառմանը: «Եւ Հայաստանի անկախությունից ի վեր, AGBU-ն մեր համազգային այն կառույցներից մեկը եղավ, որ վերարժեւորեց իրադրությունը եւ ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի վերաշինության մեջ: Ես համոզված եմ, որ առաջիկա տասնամյակը Հայաստանի համար լինելու է տեւական առաջընթացի տասնամյակ: Այդպիսով միայն մենք կարող ենք պահպանել Սփյուռքի նոր սերնդի հայկական ինքնությունը` նրան առաջարկելով ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստան, որի հետ նրանք կարող են նույնացվել եւ հպարտանալ նրանով», ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Փարիզում Վ. Օսկանյանը ՀԲԸՄ ղեկավարության, ինչպես նաեւ Սփյուռքի այլ կառույցների ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումների ժամանակ քննարկեց Հայաստանի զարգացման, մասնավորապես, գյուղական շրջանների վերականգնման ծրագրերի հետ կապված հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |