Իրանն ու Վրաստանը բանակցում են Հայաստանի տարածքով գազի մատակարարումների շուրջ 5 հունվարի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանաը: Կամելին նշել է, որ պայմանագիրը ստորագրելու համար գազամատակարարումը պետք է տնտեսապես շահավետ լինի Վրաստանի համար: Նախատեսվում է օրական 9-14 միլիոն խորանարդ մետր գազ մատակարարել Վրաստանին՝ հիմնականում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Կամելին նշել է, որ գազամատակարարումը նախատեսված է Վրաստանի կարիքների համար, գազը Եվրոպա չի արտահանվելու: Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա: Այդ մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը: «Այս փուլում իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա, և, բնականաբար, չի լուծված նաև բնական գազի առաքումներ սկսելու հարցը: Պետք է նշել, որ Իրանը գազ արտադրող խոշորագույն երկրներից է, և, բնականաբար, շարունակվում են բանակցությունները տարածաշրջանի բոլոր պոտենցիալ առաքողների հետ՝ ապահովելու համար Վրաստանի կայուն և անընդմեջ գազամատակարարումը երկարաժամկետ հեռանկարում», -ասվում է հայտարարության մեջ, հյատնում է apsny.ge-ն: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |