ՀՀ-ում փակ ճանապարհներ կան, տեղ-տեղ մերկասառույց է 5 հունվարի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ, Ձիթանկով-Քարաբերդ, Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գեղարքունիքի մարզում առկա է բուք: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են առաջացրել` հատկապես մարզեր շտապբուժօգնության մեքենաների հասանելիության առումով։ Մարզաբնակ մեր համերկրացիներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բժշկական օգնության համար դիմել տեղի բժշկական կենտրոններ, քանի որ դժվարանցանելի ճանապարհների պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել կանչի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |