Ադրբեջանը մտադիր է փակել իր դեսպանատները մի շարք երկրներում. Փող չկա 5 հունվարի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մտադիր է որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ փակել մի շարք երկրներում: Որպես հիմնական պատճառ նշվել է ծանր տնտեսական վիճակը՝ նավթի գների նվազման արդյունքում: Ինչպես հայտնել է Haqqin.az-ը, ԱԳՆ-ն արդեն պատրաստել է Ադրբեջանի այն դեսպանատների ցանկը, որոնք ենթակա են փակման: Դրանց թվում նշվել են դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների գրասենյակների փակումն Ուրուգվայում, Կոլումբիայում և Կուբայում, Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունները Գենուայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում, ամերիկյան Սանտա Ֆեում: Ամեն տարի Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսում դրանց պահպանման վրա: Բացի այդ, հետաձգվում է Ադրբեջանի դեսպանությունների բացումը Թաիլանդում, Օմանում, Իրաքում և Աֆղանստանում: «Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին: Այդ հարցը քննարկման փուլում է երկրի կառավարությունում», -ավելի ուշ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը: «Ինչ վերաբերում է պատվավոր հյուպատոսությունների փակմանը, ապա դրանք իրենք են ֆինանսավորում իրենց գործունեությունը», -ասել է Հաջիևը: Ամեն դեպքում, ըստ նրա, այս կամ այն արտասահմանյան ներկայացուցչության փակումը կառավարության իրավասության ներքո է: «Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս հարցում պետք է հաշվի առնել փոխադարձ հարաբերություններն ու քաղաքական հարցերը: Ծախսերի նվազման համար մենք կարող ենք կրճատել աշխատակիցների թիվը», -ասել է Հաջիևը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |