Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետքեր են հայտնաբերվել![]() 5 հունվարի 2016 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները Սիրիայում զարինի կամ նմանօրինակ թունավոր նյութի օգտագործման հետքեր են հայտնաբերել: Այս մասին ասվում է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ այդ եզրահանգմանը փորձագետները եկել են Սիրիայում թունավոր նյութերի հնարավոր կիրառման 11 դեպք ուսումնասիրելուց հետո, «Կորեսպանդենտ»-ին հղումով գրում է Tert.am-ը: «Որոշ դեպքերում տուժածները ենթարկվել են որոշակի թունավոր նյութերի, հավանաբար, զարինի ազդեցությանը, ինչը ցույց են տվել որոշ խմբաքանակի արյան փորձանմուշները», - ասվում է զեկույցում: Հունվարի 4-ին հաղորդվում էր Սիրիայի քիմիական զինանոցի ամբողջական ոչնչացման մասին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |