Ֆրանսիական ընկերությունը քաղաքաշինական ներդրումային ծրագրեր կարող է իրականացնել ՀՀ-ում

Ֆրանսիական ընկերությունը քաղաքաշինական ներդրումային ծրագրեր կարող է իրականացնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 5-ին ընդունել է ֆրանսիական Realease ընկերության նախագահ Ռեմի Մաքինաջյանին:

Զրուցակիցները քննարկել են քաղաքաշինական, այդ թվում բնակելի շենքերի կառուցման և սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող ներդրումային ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև ֆրանսիական մի շարք հայտնի բրենդերի՝ Հայաստանում ներկայացված լինելու հնարավորությանը:

Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության նախագահի ծրագրերն ու նախաձեռնությունները և հայտնել Կառավարության աջակցությունը՝ դրանք կյանքի կոչելու գործում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---