Մինսկը կոչ է անում ամբողջությամբ վերացնել առևտրային սահմանափակումները ԵՏՄ ներսում![]() 6 հունվարի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը պնդում է, որ առևտրային բացառումներն ու սահմանափակումները ԵՏՄ շրջանակաում լիովին չեղարկվեն, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը ԱԳՆ կայքում հրապարակման վրա հղումով: «2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միութայն ստեղծման մասին պայմանագիրը, որին անդամակցեցին նաև Հայաստանն ու Ղրղզստանը: Բելառուսն առաջինը պատիվ ունեցավ նախագահելու ԵՏՄ ղեկավար մարմիններում: Մեր աշխատանքի արդյունքները բարձր գնահատվեցին գործընկերների կողմից: Միևնույն ժամանակ առանցքային հարցում՝ փոխադարձ առևտրում սահմանափակումներից ամբողջությամբ հրաժարվելու հարցում բեկում չարձանագրվեց: Այս հարցում ակտիվ պետք է գործի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, որն աշխատանքը կսկսի 2016-ի փետրվարից»: Բելառուսի նախագահության ընթացքում նախաձեռնությունների շրջանակում ընդունվել են Միության շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, ընդունվել է անհրաժեշտ օրենսդրական ակտերի փաթեթը ապահովելու համար դեղորայքի և բուժսարքավորումների միասնական շուկայի գործունեությունը 2016-ի հունվարի 1-ից: Բելառուսի նախաձեռնությամբ ստեղծվել է նոր խորհրդակցական ձևաչափ, որը համակարգելու է մակրոտնտեսական քաղաքականությունն ազգային բանկերի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ: Ակտիվ զարգացել է նաև միջազգային համագործակցությունը: Ազատ առևտրի մասին համաձայնագիր է կնքվել Վիետնամի հետ: ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրն ուժ մեջ է մտել 2014-ին: Հայաստանը միացել է ԵՏՄ-ին 2015-ի հունվարի 1-ից: Միվորման անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: Հիմնական նպատակն է մաքսային ծախսերի նվազեցումը, մրցակցութան աճը ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, արտադրության աճը: Միության մասնակիցները մտադիր են նաև առնվազն 25%-ով ավելացնել իրենց երկրների ՀՆԱ-ն ինտեգրման հաշվին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |