Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը տեղեկացված է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացած «սահմանադրական հանրաքվեի» մասին: ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ «հանրաքվեի» արդյունքները»,-ասվում է Եվրամիության հայտարարության մեջ: «Եվրամիությունը կրկնում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: ԵՄ-ն գտնում է, որ հանրաքվեն, որն անց է կացվել մինչ բանակցությունների ավարտը, կառուցողական նպաստ չի բերի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»: ԵՄ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին առավել ինտենսիվ դարձնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,-նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---