Kicker-ը Մխիթարյանին «համաշխարհային կարգ» բարձր վարկանիշում է ընդգրկել![]() 6 հունվարի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Kicker պարբերականը կազմել է ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները: Դրանք բաժանվում են 3 մասի: 1-ինում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընգրկված է «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, գրում է Armsport.am-ը: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |