Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել![]() 6 հունվարի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ամանորին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել: Ինչպես հայտնել է Sputnik-Գրուզիան, այդ մասին հայտնել է Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի հիմնադիր Շալվա Ալավերդաշվիլին: «Ամանորի բոլոր օրերին Թբիլիսին լի էր զբոսաշրջիկներով, որոնց հիմնական մասը ժամանել էր Հայաստանից: Հայաստանում մինչև հունվարի 7-ը հանգստյան օրեր են, ուստի, շատերը որոշել են Թբիլիսիում դիմավորել Նոր տարին: Դա շատ լավ է մեզ համար»,-ասել է Ալավերդաշվիլին: 2015-ին Վրաստան է այցելել մոտ 5,9 մլն մարդ՝ ներառյալ սահմանի տարանցիկ հատումը, ինչը 6,9% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այցելուների հիմնական մասը Վրաստանի հարևան երկրներից է: Առաջին տեղում Հայաստանն է՝ 1,467 մլն մարդ է այցելել Վրաստան 2015-ին՝ աճը 11%: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1,392 մլն այցելու՝ աճը 9%: Երրորդը՝ Թուրքիան է՝ 1,391 մլն ցուցանիշով՝ աճը 4%: Առաջին տասնյակում են նաև ՌԴ-ն, Ուկրաինան, Լեհաստանը, Ղազախստանը, Գերմանիան ու ԱՄՆ-ն: 2015-ի հունվար-օգոստոսին Վրաստան մուտք գործած և 24 ժամից ավելի երկրում անցկացրած անձանց թիվը 2014-ի համեմատ նվազել է 0,7% և կազմում է 1,57 մլն: Նրանցից ամռան ամիսներին երկիր է մուտք գործել 916 հազար մարդ՝ աճը՝ 2.4%), տարանցիկ նպատակով այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 10 տոկոսով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |