Նավթի գները հերթական հակառեկորդն են սահմանել՝ մոտ $35 մեկ բարելի դիմաց![]() 6 հունվարի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Brent տեսակի նավթի արժեքը հունվարի 6-ին Լոնդոնի ICE բորսայում տեղի ունեցած սակարկությունների ժամանակ չի հասել անգամ $35 մեկ բարելի դիմաց՝ թարմացնելով օրական նվազագույն ցուցանիշը 2004-ի հուլիսից: Հյուսիսային ծովի նավթի փետրվարյան ֆյուչերսները էժանացել են ավելի քան 4%՝ մինչև $34,85 մեկ բարելի դիմաց: WTI հյուսիսամերիկյան նավթը չի հատում $35 սահմանը մեկ բարելի դիմաց՝ նվազելով ավելի քան 2,5% նախօրեին փակման գնի համեմատ: Ինչպես նշում է Slon-ը, համաշխարհային նավթի գների նվազումը տեղի է ունենում ԱՄՆ-ում էներգակիրների պաշարների տվյալների հրապարակումից առաջ: Ավելի վաղ, Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին սև ոսկու գները մի փոքր աճել էին: Սակայն հիմնականում նավթի գինը շարունակում է անկումը շուկայի գերհագեցածության պատճառով: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության 2015-2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ տվյալների, համաշխարհային նավթային շուկաները գերհագեցած կմնան առնվազն մինչև 2016-ի ավարտը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |