ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ղարաբաղի հանրաքվեն չի խանգարի բանակցային գործընթացին13 դեկտեմբերի 2006 - 16:11 AMT PanARMENIAN.Net - «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մենք ափսոսում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել սահմանադրական նախագծի վերաբերյալ, որն ամրապնդում է տարածաշրջանի անկախությունը»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էդգար Վասկեսը: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ն աշխատում է խաղաղ միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում»,-նշել է դիվանագետը: Նրա կարծիքով, «կայացած հանրաքվեն կանխորոշում է գործընթացը, եւ այդ պատճառով ԱՄՆ-ն չի ճանաչում նրա արդյունքները»: Միեւնույն ժամանակ նա համոզված է, որ հանրաքվեի արդյունքները չեն խանգարի բանակցային գործընթացին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |