ԵԱՀԿ դիտարկումը խափանվել է ադրբեջանական կողմի մեղքով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին, կողմերի իշխանությունների հետ վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում անցկացներ Ֆիզուլու ուղղությամբ, Ղարախանբեյլի բնակավայրի մոտակայքում: Նախատեսված ժամանակացույցի համաձայն` դիտարկման առաքելությունը, ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ մեկնել է դիտարկման վայրը, սակայն նկատի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական կողմը, ինչպես որ նախորդ դիտարկումների ժամանակ, դիտորդներին չի հասցրել մինչեւ նախապես համաձայնեցված կետը, ԵԱՀԿ առաքելության անդամները,անվտանգության նկատառումներով, որոշում են կայացրել հետաձգել դիտարկումը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---