Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենում իր դեսպանատան վրա ավիահարձակման մեջ![]() 7 հունվարի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատանը ավիահարված հասցնելու մեջ: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն Իրանի IRIB լրատվական ալիքի վրա հղումով, դեսպանատան վրա գրոհի արդյունքում պահապաններից մի քանիսը վիրավորվել է: «Դա սաուդյան իշխանությունների միտումնավոր և գիտակցված ակցիան է, որը խախտում է բոլոր միջազգային կոնվենցիաները և դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը ցանկացած պայմաններում ապահովելու վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը: Ուստի ակցիայի պատասխանատվությունը կրում է պաշտոնական Էր Ռիադը, որն էլ պետք է հատուցի հասցված վնասն ու աշխատակիցների վիրավորումը»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբերի Անսարին: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ կքննի Իրանի դեսպանությունը ռմբակոծելու վերաբերյալ Թեհրանի մեղադրանքները: Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |