Ձմեռային արձակուրդը պետական դպրոցներում երկարաձգվում է

Ձմեռային արձակուրդը պետական դպրոցներում երկարաձգվում է

PanARMENIAN.Net - Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի հունվարի 18-ից։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: նա նշել, է, որ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարի միջնորդությունը հիմք ընդունելով: Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ, նշել է նա:

«Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով», - գրել է Աշոտյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---